-
Տիտոսին 1
- 1 Պօղոս, Աստուծոյ ծառայ եւ Յիսուս Քրիստոսի առաքեալ՝ համաձայն Աստուծոյ ընտրեալներուն հաւատքին ու բարեպաշտութեամբ եղած ճշմարտութեան գիտակցութեան,
- 2 յաւիտենական կեանքի յոյսով՝ որ անսուտն Աստուած խոստացաւ դարերու ժամանակներէն առաջ
- 3 - բայց յատուկ ատենին իր խօսքը բացայայտեց քարոզութեամբ՝ որ վստահուեցաւ ինծի մեր Փրկիչ Աստուծոյ հրամանով - ,
- 4 Տիտոսի՝ հարազատ զաւակիս հասարակաց հաւատքին համեմատ. շնորհք եւ խաղաղութիւն Հայր Աստուծմէ ու Տէր Յիսուս Քրիստոսէ՝ մեր Փրկիչէն:
- 5 Ես ձգեցի քեզ Կրետէ, որպէսզի ուղղես բոլոր պակաս մնացած բաները ու երէցներ նշանակես ամէն քաղաքի մէջ՝ ինչպէս պատուիրեցի քեզի.
- 6 եթէ մէկը ըլլայ անմեղադրելի, մէկ կնոջ ամուսին, եւ ունենայ հաւատարիմ զաւակներ, որոնք անառակութեան համար ամբաստանուած կամ ըմբոստ չըլլան:
- 7 Որովհետեւ եպիսկոպոսը՝ իբր Աստուծոյ տնտես՝ պէտք է ըլլայ անմեղադրելի. ոչ ինքնահաւան, ոչ բարկացող, ոչ գինեմոլ, ոչ զարնող, ոչ ամօթալի շահախնդրութեան հետամուտ եղող,
- 8 հապա՝ հիւրասէր, բարեսէր, խոհեմ, արդար, սուրբ, ժուժկալ,
- 9 հաստատ բռնելով վարդապետութեան հաւատարիմ խօսքը, որպէսզի կարենայ թէ՛ յորդորել ողջամիտ վարդապետութեամբ, թէ՛ կշտամբել հակաճառողները:
- 10 Քանի որ շատ են ըմբոստները, դատարկախօսներն ու հրապուրողները, մա՛նաւանդ անոնք՝ որ թլփատութենէն են:
- 11 Պէտք է պապանձեցնել զանոնք. անոնք կը կործանեն ամբողջ տուներ, եւ կը սորվեցնեն անպատեհ բաներ՝ ամօթալի շահախնդրութեան համար:
- 12 Անոնցմէ մէկը՝ իրենց սեփական մարգարէն՝ ըսած է. «Կրետացիները միշտ ստախօս են, չար գազաններ, դատարկապորտներ»:
- 13 Այս վկայութիւնը ճշմարիտ է. ուստի սաստիկ կշտամբէ՛ զանոնք, որպէսզի առողջանան հաւատքին մէջ,
- 14 ուշադրութիւն չդարձնելով հրէական առասպելներուն ու ճշմարտութենէն խոտորող մարդոց պատուէրներուն:
- 15 Մաքուրներուն՝ ամէն բան մաքուր է. բայց պիղծերուն եւ անհաւատներուն՝ ոչինչ մաքուր է, հապա անոնց միտքն ալ, խղճմտանքն ալ պղծուած են:
- 16 Կը դաւանին թէ կը ճանչնան Աստուած. բայց կ՚ուրանան զայն իրենց գործերով, ըլլալով գարշելի եւ անհնազանդ, ու խոտելի՝ ամէն բարի գործի հանդէպ:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.