-
Ֆիլիմոնին 1
- 1 Պօղոս՝ Յիսուս Քրիստոսի բանտարկեալը, եւ Տիմոթէոս եղբայրը, Փիլիմոնի՝ մեր սիրելիին ու գործակիցին,
- 2 Ապփիա սիրելիին, Արքիպպոսի՝ մեր զինակիցին, ու քու տանդ մէջ հաւաքուող եկեղեցիին.
- 3 շնորհք եւ խաղաղութիւն ձեզի Աստուծմէ՝ մեր Հօրմէն, ու Տէր Յիսուս Քրիստոսէ:
- 4 Շնորհակալ կ՚ըլլամ իմ Աստուծմէս՝ ամէն ատեն յիշելով քեզ իմ աղօթքներուս մէջ,
- 5 երբ կը լսեմ քու սիրոյդ եւ հաւատքիդ մասին՝ որ ունիս Տէր Յիսուսի ու բոլոր սուրբերուն հանդէպ,
- 6 որպէսզի քու հաւատքիդ հաղորդակցութիւնը արդիւնաւոր ըլլայ՝ Քրիստոս Յիսուսով ձեր մէջ եղած ամէն բարիքի գիտակցութեամբ:
- 7 Քանի որ մեծ ուրախութիւն եւ մխիթարութիւն ունինք քու սիրոյդ համար, որովհետեւ սուրբերուն սիրտը քեզմով հանգստացած է, եղբա՛յր:
- 8 Ուստի, թէպէտ Քրիստոսով շատ համարձակութիւն ունիմ հրամայելու քեզի ինչ որ պատշաճ է,
- 9 փոխարէնը կ՚աղաչե՛մ՝ սիրոյ համար, ըլլալով այնպիսի մէկը, ինչպէս եմ ես՝ Պօղոս, ծերացած, եւ հիմա՝ նաեւ Յիսուս Քրիստոսի բանտարկեալը:
- 10 Կ՚աղաչե՛մ քեզի զաւակիս՝ Ոնեսիմոսի համար, որ ծնայ իմ կապերուս մէջ:
- 11 Ան ժամանակին անպէտ էր քեզի. իսկ հիմա պիտանի է թէ՛ քեզի, թէ՛ ինծի:
- 12 Ետ ղրկեցի զայն քեզի. իսկ դուն ընդունէ՛ զինք իբր իմ սիրտս:
- 13 Կ՚ուզէի իմ քովս պահել զայն, որպէսզի քու կողմէդ սպասարկէ ինծի՝ աւետարանի կապերուն մէջ.
- 14 բայց ուզեցի ոչինչ ընել առանց քու կարծիքիդ, որպէսզի քու բարիքդ չըլլայ որպէս թէ հարկադրաբար, հապա՝ ըլլայ կամովին:
- 15 Թերեւս ան ժամանակ մը զատուեցաւ, որպէսզի յաւիտեան ունենաս զինք.
- 16 ա՛լ ո՛չ թէ ստրուկի մը պէս, հապա ստրուկէ մը գերիվեր՝ սիրելի եղբօր մը պէս: Ու եթէ սիրելի է մա՛նաւանդ ինծի, ո՜րչափ աւելի պիտի ըլլայ քեզի՝ թէ՛ մարմինի համեմատ, թէ՛ ալ Տէրոջմով:
- 17 Ուրեմն եթէ զիս հաղորդակից կը նկատես՝՝ քեզի, ընդունէ՛ զայն՝ որպէս թէ զիս:
- 18 Ու եթէ անիրաւած է քեզ կամ պարտք մը ունի, անցո՛ւր զայն իմ հաշիւիս:
- 19 Ես՝ Պօղոս՝ գրեցի ի՛մ ձեռքովս. ես կը վճարեմ, որ չըսեմ քեզի թէ դո՛ւն ալ՝ դուն քեզ կը պարտիս ինծի:
- 20 Այո՛, եղբա՛յր, քեզմէ այս օգուտը թող ունենամ Տէրոջմով. հանգստացո՛ւր իմ սիրտս Տէրոջմով:
- 21 Վստահելով հնազանդութեանդ՝ գրեցի քեզի, քանի որ գիտեմ թէ ըսածէս ա՛լ աւելի պիտի ընես:
- 22 Միաժամանակ ինծի ալ պատրաստէ հիւրանոց մը, որովհետեւ կը յուսամ թէ պիտի շնորհուիմ ձեզի՝ ձեր աղօթքներուն միջոցով:
- 23 Կը բարեւէ քեզ Եպափրաս՝ գերութեան ընկերս Քրիստոս Յիսուսով.
- 24 նաեւ Մարկոս, Արիստարքոս, Դեմաս, Ղուկաս՝ գործակիցներս:
- 25 Մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի շնորհքը ձեր հոգիին հետ: Ամէն:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.