-
Ֆիլիպպեցիներին 1
- 1 Պօղոս եւ Տիմոթէոս՝ Յիսուս Քրիստոսի ծառաները՝ Քրիստոս Յիսուսով բոլոր սուրբերուն, որ Փիլիպպէի կողմերն են՝ եպիսկոպոսներով ու սարկաւագներով.
- 2 շնորհք եւ խաղաղութիւն ձեզի Աստուծմէ՝ մեր Հօրմէն, ու Տէր Յիսուս Քրիստոսէ:
- 3 Շնորհակալ կ՚ըլլամ իմ Աստուծմէս՝ ձեզմէ ունեցած բոլոր յիշատակներուս համար,
- 4 ամէն ատեն՝ ամէն աղերսանքիս մէջ: Ուրախութեամբ կ՚աղերսեմ ձեր բոլորին համար,
- 5 քանի որ հաղորդակից եղաք աւետարանին՝ առաջին օրէն մինչեւ հիմա.
- 6 այս մասին համոզուած եմ թէ ա՛ն որ սկսաւ բարի գործ մը ձեր մէջ, պիտի աւարտէ մինչեւ Յիսուս Քրիստոսի օրը:
- 7 Իրաւացի ալ է ինծի այսպէս մտածել ձեր բոլորին մասին, քանի որ ձեզ ունիմ իմ սիրտիս մէջ՝՝, ու դուք բոլորդ հաղորդակցեցաք ինծի եղած շնորհքին՝ թէ՛ իմ կապերուս, թէ՛ ալ աւետարանին ջատագովութեան եւ հաստատութեան մէջ:
- 8 Որովհետեւ Աստուած վկայ է թէ ո՛րքան կարօտցած եմ ձեզ բոլորդ՝ Քրիստոս Յիսուսի գութով,
- 9 ու սա՛պէս կ՚աղօթեմ՝ որ ձեր սէրը հետզհետէ աւելի առատանայ գիտակցութեամբ եւ ամբողջ դատողութեամբ,
- 10 որպէսզի դուք զատորոշէք տարբեր բաները՝ անկեղծ եւ անսայթաք ըլլալու համար մինչեւ Քրիստոսի օրը,
- 11 լեցուած արդարութեան պտուղներով Յիսուս Քրիստոսի միջոցով՝ Աստուծոյ փառքին ու գովութեան համար:
- 12 Կ՚ուզեմ որ գիտնաք, եղբայրնե՛ր, թէ ինչ որ պատահեցաւ ինծի՝ առաւելապէս պատճառ եղաւ աւետարանի յառաջդիմութեան,
- 13 այնպէս որ Քրիստոսի համար կրած կապերս՝ բացայայտ եղան ամբողջ պալատին մէջ եւ ամէնուրեք,
- 14 ու Տէրոջմով եղբայրներէն շատերը, վստահութիւն առնելով կապերէս, ա՛լ աւելի յանդուգն են՝ քարոզելու Աստուծոյ խօսքը առանց վախի:
- 15 Արդարեւ ոմանք կը քարոզեն Քրիստոսը՝ նախանձէ ու կռիւէ մղուած, ոմանք ալ՝ բարեացակամութեամբ:
- 16 Անոնք կը հռչակեն Քրիստոսը՝ հակառակութեան համար, ո՛չ թէ անկեղծութեամբ, կարծելով թէ տառապանք կ՚աւելցնեն կապերուս վրայ.
- 17 իսկ ասոնք՝ սիրոյ համար, որովհետեւ գիտեն թէ ես սահմանուած եմ աւետարանին ջատագովութեան համար:
- 18 Սակայն ի՞նչ փոյթ. ամէն կերպով, թէ՛ պատրուակով եւ թէ ճշմարտութեամբ, Քրիստոս կը հռչակուի, ու կ՚ուրախանամ ասոր համար, եւ պիտի ուրախանամ ալ:
- 19 Քանի որ գիտեմ թէ ասիկա պիտի յանգի իմ փրկութեանս՝ ձեր աղերսանքներով ու Յիսուս Քրիստոսի Հոգիին օժանդակութեամբ,
- 20 իմ եռանդուն ակնկալութեանս եւ յոյսիս համեմատ՝ թէ բնա՛ւ պիտի չամչնամ. հապա՝ բոլորովին համարձակութեամբ, ինչպէս ամէն ատեն՝ նոյնպէս ալ հիմա, Քրիստոս պիտի մեծարուի մարմինիս մէջ, կա՛մ կեանքով, կա՛մ մահով.
- 21 որովհետեւ ինծի համար՝ ապրիլը Քրիստոս է, ու մեռնիլը՝ շահ:
- 22 Բայց եթէ մարմինի մէջ ապրիլս պտուղ կը բերէ իմ գործիս, ա՛լ չեմ գիտեր ո՛ր մէկը ընտրեմ:
- 23 Երկուքէն ալ պարտադրուած եմ. ցանկութիւն ունիմ մեկնելու եւ Քրիստոսի հետ ըլլալու, ինչ որ շատ աւելի լաւ է.
- 24 սակայն մարմինի մէջ մնալը աւելի հարկաւոր է ձեզի համար:
- 25 Այս համոզումը ունենալով՝ գիտեմ թէ պիտի մնամ ու ձեր բոլորին հետ կենամ, որ դուք յառաջդիմէք եւ ուրախ ըլլաք հաւատքով.
- 26 որպէսզի իմ վրաս ձեր ունեցած պարծանքը ճոխանայ Քրիստոս Յիսուսով՝ դարձեալ ձեզի գալուս պատճառով:
- 27 Սակայն ապրեցէ՛ք Քրիստոսի աւետարանին արժանավայել կերպով. որպէսզի եթէ գամ ու տեսնեմ ձեզ, եւ կամ բացակայ ըլլամ, ձեր մասին լսեմ թէ հաստատուն կը կենաք՝ մէ՛կ հոգիով, ու միասին կը մարտնչիք՝ իբր մէ՛կ անձ՝ աւետարանի հաւատքին համար,
- 28 ո՛չ մէկ բանով սոսկալով հակառակորդներէն: Ատիկա անոնց համար ապացոյց մըն է կորուստի, իսկ ձեզի համար՝ փրկութեան,
- 29 որ Աստուծմէ է. որովհետեւ՝ Քրիստոսի պատճառով՝ ձեզի շնորհուեցաւ ո՛չ միայն հաւատալ անոր, այլ նաեւ չարչարուիլ անոր համար,
- 30 մղելով նոյն պայքարը՝ որ տեսաք իմ մէջս, ու հիմա կը լսէք թէ իմ մէջս է:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.