-
2 Պետրոս 3
- 1 Սիրելինե՛ր, այս երկրորդ նամակն է որ կը գրեմ ձեզի: Երկուքին մէջ ալ՝ յիշեցնելով արթուն կը պահեմ ձեր անկեղծ միտքը,
- 2 որպէսզի յիշէք սուրբ մարգարէներուն նախապէս ըսած խօսքերը, նաեւ մեր՝ այսինքն Տէրոջ ու Փրկիչին առաքեալներուն պատուէրը:
- 3 Նախ սա՛ գիտցէք՝ թէ վերջին օրերը պիտի գան ծաղրողներ, որոնք պիտի ընթանան իրենց սեփական ցանկութիւններուն համաձայն
- 4 եւ պիտի ըսեն. «Ո՞ւր է անոր գալուստին խոստումը, որովհետեւ հայրերուն ննջելէն ի վեր՝ ամէն բան կը մնայ ա՛յնպէս, ինչպէս որ էր արարչութեան սկիզբը»:
- 5 Քանի որ անոնք կ՚ուզեն սա՛ թաքուն պահել, թէ երկինք վաղուց կար Աստուծոյ խօսքով, ու երկիր միասին կանգուն էր՝ ջուրերէն եւ ջուրերուն մէջտեղ:
- 6 Անո՛վ կորսուեցաւ այն ատենուան աշխարհը՝ ջրհեղեղով:
- 7 Իսկ երկինքն ու երկիրը որ կան հիմա՝ պահեստի դրուած են նո՛յն խօսքով, վերապահուած կրակի համար՝ մինչեւ դատաստանին եւ ամբարիշտ մարդոց կորուստին օրը:
- 8 Բայց, սիրելինե՛ր, սա՛ մէ՛կ բանը թող թաքուն չմնայ ձեզմէ, թէ Տէրոջ քով՝ մէկ օրը հազար տարուան պէս է, ու հազար տարին՝ մէկ օրուան պէս:
- 9 Տէրը չի յապաղիր իր խոստումը գործադրելու մէջ, ինչպէս ոմանք յապաղած կը համարեն, հապա՝ համբերատար է մեզի հանդէպ. որովհետեւ կը փափաքի որ ո՛չ մէկը կորսուի, հապա՝ բոլորը ընդունին ապաշխարութիւնը:
- 10 Սակայն Տէրոջ օրը պիտի գայ գողի պէս: Այդ ատեն երկինքը պիտի անցնի շառաչիւնով, տարրերը բռնկելով պիտի անջատուին, իսկ երկիրը եւ անոր մէջ եղող գործերը պիտի այրուին:
- 11 Ուրեմն, քանի որ այս բոլոր բաները պիտի լուծուին, ինչպիսի՞ մարդիկ պէտք է ըլլաք՝ սուրբ վարքով ու բարեպաշտութեամբ,
- 12 սպասելով եւ փութալով Աստուծոյ օրուան գալուստին, երբ հրավառ երկինքը պիտի լուծուի, ու տարրերը բռնկելով պիտի հալին:
- 13 Սակայն մենք՝ իր խոստումին համաձայն՝ կը սպասենք նոր երկինքի մը եւ նոր երկրի մը, որոնց մէջ արդարութի՛ւնը կը բնակի:
- 14 Ուստի, սիրելինե՛ր, սպասելով ասոնց՝ փութացէ՛ք որ ան գտնէ ձեզ խաղաղութեան մէջ, անբիծ եւ անարատ.
- 15 փրկութի՛ւն համարեցէք մեր Տէրոջ համբերատարութիւնը, ինչպէս մեր սիրելի եղբայրը՝ Պօղոս ալ գրեց ձեզի, իրեն տրուած իմաստութեամբ:
- 16 Բոլոր նամակներուն մէջ ալ կը խօսի այս բաներուն մասին. անոնց մէջ կան քանի մը դժուարիմաց խօսքեր, որ տգէտներն ու անհաստատները կը խեղաթիւրեն՝ ինչպէս միւս Գիրքերն ալ՝ իրենց սեփական կորուստին համար:
- 17 Ուրեմն դո՛ւք, սիրելինե՛ր, կանխաւ գիտնալով այս բաները, զգուշացէ՛ք որ չիյնաք ձեր ամրութենէն՝ տարուած անօրէններուն մոլորութենէն:
- 18 Հապա աճեցէ՛ք շնորհքով, եւ մեր Տէրոջ ու Փրկիչին՝ Յիսուս Քրիստոսի գիտութեամբ: Անոր փա՜ռք թէ՛ հիմա, թէ՛ մինչեւ յաւիտենական օրը: Ամէն:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.