-
Գործուներ 6
- 1 Այդ օրերը, երբ աշակերտները շատցան, Հելլենացիներուն կողմէն տրտունջ մը եղաւ Եբրայեցիներուն դէմ. որովհետեւ իրենց այրիները կ՚անտեսուէին ամէն օրուան ողորմութեան սպասարկութեան ատեն:
- 2 Տասներկուքը կանչեցին աշակերտներուն բազմութիւնը եւ ըսին. «Մեզի չի վայլեր ձգել Աստուծոյ խօսքը, եւ սպասարկել սեղաններու:
- 3 Ուրեմն, եղբայրնե՛ր, փնտռեցէ՛ք ձեր մէջ եօթը հոգի՝ բարի վկայուած, Սուրբ Հոգիով ու իմաստութեամբ լեցուն, որպէսզի նշանակենք զանոնք այս զբաղումին համար,
- 4 իսկ մենք յարատեւենք աղօթքի եւ Աստուծոյ խօսքին սպասարկութեան մէջ»:
- 5 Այս խօսքը հաճեցուց ամբողջ բազմութիւնը. ուստի ընտրեցին Ստեփանոսը, հաւատքով ու Սուրբ Հոգիով լեցուն մարդ մը, Փիլիպպոսը, Պրոքորոնը, Նիկանովրան, Տիմովնան, Պարմենան եւ Նիկողայոս նորահաւատ Անտիոքցին:
- 6 Ասոնք ներկայացուցին առաքեալներուն. անոնք ալ աղօթելով՝ իրենց ձեռքերը դրին անոնց վրայ:
- 7 Եւ Աստուծոյ խօսքը կ՚աճէր, աշակերտներուն թիւը չափազանց կը շատնար Երուսաղէմի մէջ, ու քահանաներէն մեծ բազմութիւն մը կը հնազանդէր նոր հաւատքին:
- 8 Ստեփանոս, որ հաւատքով ու զօրութեամբ լեցուած մարդ մըն էր, մեծ սքանչելիքներ եւ նշաններ կ՚ընէր ժողովուրդին մէջ:
- 9 Բայց ոմանք, այն ժողովարանէն՝ որ կը կոչուէր Ազատագրուածներուն, Կիւրենացիներուն ու Աղեքսանդրացիներուն ժողովարանը, եւ ոմանք՝ որ Կիլիկիայէն ու Ասիայէն էին, կանգնեցան եւ կը վիճաբանէին Ստեփանոսի հետ.
- 10 բայց կարող չէին դիմադրել այն իմաստութեան ու հոգիին, որով ան կը խօսէր:
- 11 Այն ատեն կաշառեցին քանի մը մարդիկ, որպէսզի ըսեն. «Մենք լսեցինք թէ ան հայհոյական խօսքեր կ՚արտասանէր Մովսէսի եւ Աստուծոյ դէմ»:
- 12 Այսպէս՝ գրգռեցին ժողովուրդը, երէցներն ու դպիրները, եւ հասնելով անոր վրայ՝ յափշտակեցին զինք ու տարին ատեանին առջեւ:
- 13 Սուտ վկաներ ներկայացուցին, որոնք կ՚ըսէին. «Այս մարդը չի դադրիր հայհոյական խօսքեր արտասանելէ այս սուրբ տեղին եւ Օրէնքին դէմ:
- 14 Որովհետեւ լսեցինք իրմէ, որ կ՚ըսէր թէ “այս Նազովրեցի Յիսուսը պիտի քակէ այս տեղը, ու պիտի փոխէ Մովսէսի մեզի աւանդած սովորութիւնները”»:
- 15 Բոլոր ատեանին մէջ բազմողները երբ ակնապիշ նայեցան անոր, անոր երեսը տեսան՝ հրեշտակի երեսի պէս:
-
-
World English Bible (web)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.