-
Եբրայեցիներին 8
- 1 Ահա՛ւասիկ մեր ըսած խօսքերուն գլխաւորը.- մենք ունինք այնպիսի քահանայապետ մը, որ բազմած է երկինքը՝ Աստուծոյ մեծափառութեան գահին աջ կողմը,
- 2 իբր պաշտօնեայ սրբարանին ու ճշմարիտ խորանին՝ որ Տէ՛րը կանգնեց, եւ ո՛չ թէ մարդը:
- 3 Քանի որ ամէն քահանայապետ նշանակուած է ընծաներ ու զոհեր մատուցանելու համար, հարկ էր որ ասիկա՛ ալ ունենար մատուցանելիք բան մը:
- 4 Ան քահանայ անգամ պիտի չըլլար՝ եթէ երկրի վրայ ըլլար, որովհետեւ կա՛ն քահանաներ՝ որ ընծաներ կը մատուցանեն Օրէնքին համաձայն:
- 5 (Անոնք պաշտամունք կը կատարեն երկնային բաներուն օրինակով եւ շուքով, ինչպէս Աստուած պատգամ տուաւ Մովսէսի՝ երբ պիտի շինէր խորանը, քանի որ ըսաւ. «Տե՛ս, որպէսզի ամէն բան ընես լեռը քեզի ցոյց տրուած տիպարին համաձայն»:)
- 6 Իսկ հիմա Յիսուս հասաւ գերազանց պաշտօնի մը, քանի որ միջնորդ է լաւագոյն ուխտի մը՝ որ օրինադրուած է լաւագոյն խոստումներու վրայ:
- 7 Արդարեւ եթէ առաջինը անմեղադրելի ըլլար, բնա՛ւ տեղ չէր փնտռուեր երկրորդին համար:
- 8 Որովհետեւ կ՚ըսէ՝ մեղադրելով զանոնք. «Ահա՛ կու գան օրերը,- կ՚ըսէ Տէրը,- երբ նոր ուխտ մը պիտի կնքեմ Իսրայէլի տան հետ ու Յուդայի տան հետ:
- 9 Սակայն ո՛չ այն ուխտին պէս՝ որ կնքեցի անոնց հայրերուն հետ, այն օրը երբ բռնեցի անոնց ձեռքէն՝ Եգիպտոսի երկրէն հանելու համար զանոնք. քանի անոնք չյարատեւեցին իմ ուխտիս մէջ, ես ալ անհոգ եղայ անոնց հանդէպ,- կ՚ըսէ Տէրը:-
- 10 Արդարեւ սա՛ է այն ուխտը՝ որ պիտի հաստատեմ Իսրայէլի տան հետ այդ օրերէն ետք,- կ՚ըսէ Տէրը.- իմ օրէնքներս պիտի դնեմ անոնց միտքին մէջ, զանոնք պիտի գրեմ անոնց սիրտին վրայ, ու ես պիտի ըլլամ անոնց Աստուածը, անոնք ալ պիտի ըլլան իմ ժողովուրդս:
- 11 Ա՛լ իւրաքանչիւրը պիտի չսորվեցնէ իր ընկերին, ո՛չ ալ իւրաքանչիւրը իր եղբօր՝ ըսելով. “Ճանչցի՛ր Տէրը”, քանի որ անոնց պզտիկէն մինչեւ մեծը՝ պիտի ճանչնան զիս.
- 12 արդարեւ ես պիտի քաւեմ անոնց անիրաւութիւնները, եւ ա՛լ պիտի չյիշեմ անոնց մեղքերն ու անօրէնութիւնները»:
- 13 “Նոր ուխտ” կոչելով՝ հինցուց առաջինը. իսկ ի՛նչ որ կը հիննայ եւ կը ծերանայ՝ մօտ է աներեւութանալու:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.