-
1 Կորինթացիներին 14
- 1 Սիրո՛յ հետամուտ եղէք, ու նախանձախնդի՛ր եղէք հոգեւոր պարգեւներու, մա՛նաւանդ՝ մարգարէանալու:
- 2 Որովհետեւ ա՛ն որ կը խօսի անծանօթ լեզուով, կը խօսի ո՛չ թէ մարդոց՝ հապա Աստուծոյ, քանի որ ո՛չ մէկը կը հասկնայ զինք. սակայն ան խորհուրդներ կ՚արտայայտէ հոգիով:
- 3 Իսկ ա՛ն որ կը մարգարէանայ, կը խօսի մարդո՛ց՝ շինութիւն, յորդոր եւ սփոփանք տալու:
- 4 Ա՛ն որ անծանօթ լեզուով կը խօսի՝ ինքզի՛նք կը շինէ. բայց ա՛ն որ կը մարգարէանայ՝ եկեղեցի՛ն կը շինէ:
- 5 Կ՚ուզեմ որ դուք բոլորդ լեզուներ խօսիք, մա՛նաւանդ՝ մարգարէանաք. որովհետեւ ա՛ն որ կը մարգարէանայ, աւելի մեծ է քան ա՛ն որ լեզուներ կը խօսի, բացի եթէ ինք թարգմանէ՝ որպէսզի եկեղեցին շինութիւն ստանայ:
- 6 Իսկ հիմա, եղբայրնե՛ր, եթէ ես գամ ձեզի՝ լեզուներ խօսելով, ի՞նչ օգուտ պիտի ստանաք ինձմէ, եթէ չխօսիմ ձեզի կա՛մ յայտնութեամբ, կա՛մ գիտութեամբ, կա՛մ մարգարէութեամբ եւ կա՛մ ուսուցումով:
- 7 Ձայն տուող անշունչ բաներն անգամ, ըլլա՛յ սրինգ թէ քնար, եթէ հնչիւններու զանազանութիւն չտան, ի՞նչպէս պիտի ճանչցուի սրինգով կամ քնարով նուագուածը:
- 8 Որովհետեւ եթէ փողն ալ անորոշ ձայն տայ, ո՞վ պիտի պատրաստուի պատերազմի:
- 9 Նոյնպէս ալ դուք, եթէ լեզուով դիւրահասկնալի խօսքեր չարտաբերէք, ի՞նչպէս պիտի հասկցուի խօսուածը. որովհետեւ խօսած պիտի ըլլաք օդին:
- 10 Ձայներու ո՛րքան տեսակներ ալ ըլլան աշխարհի մէջ, անոնցմէ ո՛չ մէկը անըմբռնելի է:
- 11 Ուրեմն եթէ չգիտնամ ձայնին իմաստը, ես օտարական մը պիտի ըլլամ խօսողին, խօսողն ալ օտարական մը պիտի ըլլայ ինծի:
- 12 Նոյնպէս ալ դուք, քանի նախանձախնդիր էք հոգեւոր պարգեւներու, ջանացէ՛ք գերազանց ըլլալ՝ եկեղեցիին շինութեան համար:
- 13 Ուստի ա՛ն որ կը խօսի անծանօթ լեզուով, թող աղօթէ՝ որ կարենայ թարգմանել:
- 14 Քանի որ եթէ ես աղօթեմ անծանօթ լեզուով, հոգի՛ս կ՚աղօթէ, բայց միտքս անպտուղ է:
- 15 Ուրեմն ի՞նչ ընելու եմ: Պիտի աղօթեմ հոգիով, պիտի աղօթեմ միտքո՛վ ալ. սաղմոս պիտի երգեմ հոգիով, սաղմոս պիտի երգեմ միտքո՛վ ալ:
- 16 Այլապէս, երբ դուն օրհնաբանես հոգիով, ի՞նչպէս ա՛ն որ տգէտի տեղը գրաւած է՝ «ամէն» պիտի ըսէ քու շնորհակալութեանդ ատեն, քանի որ չի հասկնար քու ըսածդ:
- 17 Արդարեւ դուն լաւ շնորհակալ կ՚ըլլաս, բայց միւսը չի շինուիր:
- 18 Շնորհակալ եմ Աստուծմէ, որ ձեր բոլորէն աւելի լեզուներ կը խօսիմ.
- 19 սակայն կը նախընտրեմ եկեղեցիին մէջ հինգ խօսք ըսել միտքո՛վս, որպէսզի ուրիշներուն ալ սորվեցնեմ, քան բիւրաւոր խօսքեր՝ անծանօթ լեզուով:
- 20 Եղբայրնե՛ր, ըմբռնումով մանուկ մի՛ ըլլաք, հապա չարամտութեան մէջ մանուկ եղէք, իսկ ըմբռնումով՝ չափահաս:
- 21 Օրէնքին մէջ գրուած է. «Ուրիշ լեզուներով եւ ուրիշ շրթունքներով պիտի խօսիմ այս ժողովուրդին, սակայն այդպէս ալ մտիկ պիտի չընեն ինծի,- կ՚ըսէ Տէրը»:
- 22 Հետեւաբար լեզուները նշանի համար են, ո՛չ թէ հաւատացեալներուն՝ հապա անհաւատներուն. իսկ մարգարէութիւնը՝ ո՛չ թէ անհաւատներուն, հապա՝ հաւատացեալներուն:
- 23 Ուրեմն, եթէ ամբողջ եկեղեցին համախմբուի տեղ մը եւ բոլորն ալ խօսին անծանօթ լեզուներ, ու հոն մտնեն տգէտներ կամ անհաւատներ, պիտի չըսե՞ն թէ դուք խելագարած էք:
- 24 Իսկ եթէ բոլորն ալ մարգարէանան, ու հոն մտնէ անհաւատ մը կամ տգէտ մը, բոլորէն ալ կը կշտամբուի, բոլորէն ալ կը դատուի:
- 25 Եւ այսպէս՝ անոր սիրտին գաղտնիքները երեւան կ՚ելլեն, ու երեսի վրայ իյնալով պիտի երկրպագէ Աստուծոյ, եւ յայտարարէ թէ ի՛րապէս Աստուած ձեր մէջ է:
- 26 Ուրեմն ի՞նչ, եղբայրնե՛ր: Երբ կը համախմբուիք, եթէ ձեզմէ իւրաքանչիւրը ունի սաղմոս մը, ուսուցում մը, լեզու մը, յայտնութիւն մը, մեկնութիւն մը՝՝, ամէն բան թող ըլլայ շինութեա՛ն համար:
- 27 Եթէ մէկը խօսի անծանօթ լեզուով, երկու, կամ ամենէն շատը՝ երեք հոգի թող ըլլան, եւ խօսին կարգով. մէկն ալ թող թարգմանէ:
- 28 Բայց եթէ թարգմանող չըլլայ, թող լռէ եկեղեցիին մէջ, ու թող խօսի ինքնիրեն եւ Աստուծոյ հետ:
- 29 Մարգարէները թող խօսին՝ երկու կամ երեք հոգի, ու միւսները վճռեն:
- 30 Իսկ եթէ ուրիշի մը՝ որ նստած է՝ բան մը յայտնուի, առաջինը թող լռէ:
- 31 Որովհետեւ բոլորդ ալ կրնաք մէկ առ մէկ մարգարէանալ, որպէսզի բոլորն ալ սորվին, եւ բոլորն ալ մխիթարուին:
- 32 Եւ մարգարէներուն հոգիները մարգարէներուն կը հպատակին.
- 33 քանի որ Աստուած խառնակութեան Աստուած չէ, հապա՝ խաղաղութեան, ինչպէս սուրբերուն բոլոր եկեղեցիներուն մէջ:
- 34 Եկեղեցիներուն մէջ՝ ձեր կիները թող լռեն, որովհետեւ անոնց արտօնուած չէ խօսիլ, հապա՝ հպատակիլ, ինչպէս կ՚ըսէ Օրէնքն ալ:
- 35 Իսկ եթէ ուզեն որեւէ բան սորվիլ, թող հարցնեն տա՛ն մէջ՝ իրենց ամուսիններուն. քանի որ կիներուն ամօթ է եկեղեցիին մէջ խօսիլ:
- 36 Միթէ Աստուծոյ խօսքը ձեզմէ՞ ելաւ, կամ միայն ձեզի՞ հասաւ:
- 37 Եթէ մէկը կը կարծէ թէ ինք մարգարէ է, կամ հոգեւոր, թող գիտակցի թէ ձեզի գրած բաներս՝ Տէրոջ պատուիրաններն են:
- 38 Բայց եթէ մէկը անգէտ է՝ թող անգէտ ըլլայ:
- 39 Հետեւաբար, եղբայրնե՛ր, նախանձախնդի՛ր եղէք մարգարէանալու, ու մի՛ արգիլէք լեզուներ խօսիլն ալ:
- 40 Ամէն բան թող ըլլայ վայելչութեամբ եւ կարգով:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.