-
1 Կորինթացիներին 13
- 1 Եթէ խօսիմ մարդոց եւ հրեշտակներուն լեզուները՝ բայց սէր չունենամ, ես հնչող պղինձի պէս կ՚ըլլամ, կամ ղօղանջող ծնծղայի պէս:
- 2 Ու եթէ ունենամ մարգարէութեան պարգեւը, հասկնամ բոլոր խորհուրդները եւ ամբողջ գիտութիւնը, ու եթէ ունենամ ամբողջ հաւատքը՝ որ կարենամ լեռներ տեղափոխել, բայց սէր չունենամ, ես ոչինչ եմ:
- 3 Եւ եթէ սնուցանեմ աղքատները՝ իմ ամբողջ ինչքովս, ու մարմինս այրուելու ընծայեմ, բայց սէր չունենամ, ես օգուտ մը չեմ ունենար:
- 4 Սէրը համբերատար է, քաղցր է. սէրը չի նախանձիր. սէրը չի գոռոզանար, չի հպարտանար.
- 5 անվայել վարմունք չ՚ունենար, իրենը չի փնտռեր, չի գրգռուիր, չարութիւն չի մտածեր.
- 6 անիրաւութեան համար չ՚ուրախանար, հապա ճշմարտութեան ուրախակից կ՚ըլլայ.
- 7 ամէն բանի կը հանդուրժէ, ամէն բանի կը հաւատայ, ամէն բանի կը յուսայ, ամէն բանի կը տոկայ:
- 8 Սէրը բնա՛ւ չ՚իյնար. բայց եթէ մարգարէութիւններ ըլլան՝ պիտի ոչնչանան, եթէ լեզուներ՝ պիտի դադրին, եթէ գիտութիւն՝ պիտի ոչնչանայ:
- 9 Արդարեւ հիմա մասա՛մբ գիտենք ու մասա՛մբ կը մարգարէանանք.
- 10 բայց երբ կատարեալը գայ, մասնակին պիտի ոչնչանայ:
- 11 Երբ մանուկ էի, մանուկի պէս կը խօսէի, մանուկի պէս կը մտածէի, մանուկի կարծիք ունէի. բայց երբ այր մարդ եղայ, մանկական բաները մէկ կողմ դրի:
- 12 Հիմա կը տեսնենք հայելիի մը մէջէն՝ աղօտ կերպով, բայց այն ատեն՝ պիտի տեսնենք երես առ երես: Հիմա ես մասա՛մբ կը ճանչնամ, բայց այն ատեն պիտի ճանչնամ այնպէս՝ ինչպէս ես ճանչցուած եմ:
- 13 Իսկ հիմա սա՛ երեքը կը մնան՝ հաւատքը, յոյսը, սէրը. բայց սէ՛րն է ասոնց մեծագոյնը:
-
-
World English Bible (web)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.