-
2 Կորինթացիներին 12
- 1 Պարծենալ՝ ի՛րապէս օգտակար չէ ինծի. սակայն պիտի գամ Տէրոջ տեսիլքներուն եւ յայտնութիւններուն:
- 2 Կը ճանչնամ մարդ մը Քրիստոսով՝ աւելի քան տասնչորս տարի առաջ. (արդեօք մարմինո՞վ էր, չեմ գիտեր. արդեօք մարմինէն դո՞ւրս էր, չեմ գիտեր. Աստուա՛ծ գիտէ.) այդպիսի մէկը յափշտակուեցաւ մինչեւ երրորդ երկինքը:
- 3 Եւ գիտեմ թէ այդպիսի մարդ մը, (արդեօք մարմինո՞վ էր թէ մարմինէն դուրս էր, չեմ գիտեր, Աստուա՛ծ գիտէ,)
- 4 յափշտակուեցաւ դրախտը ու լսեց անճառելի խօսքեր, որոնց մասին մարդու մը համար արտօնուած չէ խօսիլ:
- 5 Ես պիտի պարծենամ այդպիսի մէկով. սակայն պիտի չպարծենամ ես ինձմով, բայց միայն իմ տկարութիւններովս:
- 6 Որովհետեւ՝ նոյնիսկ եթէ ուզեմ պարծենալ՝ անմիտ պիտի չըլլամ, քանի որ պիտի ըսեմ ճշմարտութիւնը. բայց կը խնայեմ խօսքս՝ որ ո՛չ մէկը իմ վրաս աւելի համարում ունենայ, քան ինչ որ կը տեսնէ իմ վրաս կամ կը լսէ իմ մասիս:
- 7 Եւ որպէսզի չափէն աւելի չպանծամ յայտնութիւններուն գերազանցութեամբ, մարմինի փուշ մը տրուեցաւ ինծի, Սատանայի պատգամաւոր մը՝ կռփահարելու համար զիս, որպէսզի չպանծամ չափէն աւելի:
- 8 Ասոր համար երեք անգամ աղաչեցի Տէրոջ, որ հեռանայ ինձմէ:
- 9 Բայց ըսաւ ինծի. «Իմ շնորհքս կը բաւէ քեզի, որովհետեւ իմ զօրութիւնս կ՚իրագործուի տկարութեան մէջ»: Ուրեմն մեծ հաճոյքով պիտի պարծենամ առաւելապէս իմ տկարութիւններո՛վս, որպէսզի Քրիստոսի զօրութիւնը հանգչի իմ վրաս:
- 10 Ուստի կը յօժարիմ տկարութիւններու, արհամարհանքներու, հարկադրանքներու, հալածանքներու եւ տագնապներու՝ Քրիստոսի համար, որովհետեւ երբ տկար եմ՝ ա՛յն ատեն զօրաւոր եմ:
- 11 Ես անմիտ եղայ պարծենալով. դո՛ւք հարկադրեցիք զիս. որովհետեւ ե՛ս պարտաւոր էի յանձնարարուած ըլլալ ձեզմէ, քանի որ ոչինչո՛վ ետ կը մնամ գերագոյն առաքեալներէն, թէպէտ ես ոչինչ եմ:
- 12 Ի՛րապէս առաքեալի մը նշանները գործուեցան ձեր մէջ՝ ամբողջ համբերութեամբ, նշաններով, սքանչելիքներով եւ հրաշքներով:
- 13 Որովհետեւ ինչո՞վ ետ մնացիք միւս եկեղեցիներէն, բացի անով՝ որ ես բեռ չեղայ ձեզի: Ներեցէ՛ք ինծի այս անիրաւութիւնը:
- 14 Ահա՛ այս երրորդ անգամն է որ պատրաստ եմ գալու ձեզի. բայց բեռ պիտի չըլլամ ձեզի, որովհետեւ կը փնտռեմ ո՛չ թէ ձեր ունեցածը, հապա՝ ձե՛զ: Քանի որ զաւակները պարտաւոր չեն գանձ դիզել ծնողներուն համար, հապա ծնողնե՛րը՝ զաւակներուն համար:
- 15 Ու ես մեծ հաճոյքով պիտի ծախսեմ եւ ծախսուիմ ալ ձեզի համար, թէեւ նուազ սիրուիմ ձեզմէ՝ մինչ շա՛տ աւելի կը սիրեմ ձեզ:
- 16 Սակայն ա՛յդպէս թող ըլլայ, ես ձեզ չծանրաբեռնեցի. բայց թերեւս մէկը ըսէ թէ խորամանկ ըլլալով՝ նենգութեամբ բռնեցի ձեզ:
- 17 Միթէ ձեզ կեղեքեցի՞ ոեւէ մէկուն միջոցով՝ որ ղրկեցի ձեզի:
- 18 Աղաչեցի Տիտոսի, ու եղբայր մը ղրկեցի անոր հետ. միթէ Տիտոս կեղեքե՞ց ձեզ: Մենք նոյն հոգիով չընթացա՞նք, նոյն հետքերով չքալեցի՞նք:
- 19 Դարձեալ՝ կը կարծէ՞ք թէ մենք մեզ կը ջատագովենք ձեր առջեւ: Մենք Քրիստոսո՛վ կը խօսինք՝ Աստուծո՛յ առջեւ. բայց ամէն բան կ՚ընենք, սիրելիներ, ձեր շինութեան համար:
- 20 Որովհետեւ կը վախնամ որ երբ գամ՝ գուցէ չգտնեմ ձեզ ուզածիս պէս, ու ես ալ՝ ձեզի համար՝ գտնուիմ ձեր չուզածին պէս. թերեւս ձեր մէջ ըլլան հակամարտութիւններ, նախանձներ, զայրոյթներ, հակառակութիւններ, բամբասանքներ, բանսարկութիւններ, յոխորտանքներ, խառնակութիւններ:
- 21 Թերեւս երբ դարձեալ գամ՝ իմ Աստուածս նուաստացնէ զիս ձեր քով, ու սգամ շատերուն համար՝ որ նախապէս մեղանչած են բայց ապաշխարած չեն իրենց գործած անմաքրութենէն, պոռնկութենէն ու ցոփութենէն:
-
-
World English Bible (web)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.