-
2 Կորինթացիներին 3
- 1 Սկսի՞նք դարձեալ մենք մեզ յանձնարարել. կամ թէ՝ ոմանց պէս՝ պէ՞տք են մեզի յանձնարարական նամակներ ձեզի, կամ յանձնարարութիւն ձեզմէ:
- 2 Դո՛ւք էք մեր նամակը՝ մեր սիրտերուն մէջ գրուած, ճանչցուած ու կարդացուած բոլոր մարդոցմէն.
- 3 բացայայտ ըլլալով որ դուք Քրիստոսի նամակն էք՝ մեր սպասարկութեամբ, ո՛չ թէ մելանով գրուած, հապա՝ ապրող Աստուծոյ Հոգիով. ո՛չ թէ քարեղէն տախտակներու վրայ, հապա՝ սիրտին մարմնեղէն տախտակներուն վրայ:
- 4 Մենք այսպիսի վստահութիւն ունինք Աստուծոյ վրայ՝ Քրիստոսի միջոցով:
- 5 Ո՛չ թէ մենք մեզմէ ընդունակ ենք մտածել որեւէ բան՝ որպէս թէ մեզմէ, հապա մեր ընդունակութիւնը Աստուծմէ է:
- 6 Ան նաեւ ընդունակ ըրաւ մեզ Նոր Կտակարանին սպասարկուներ ըլլալու. ո՛չ թէ գիրին, հապա՝ Հոգիին, որովհետեւ գիրը կը սպաննէ, բայց Հոգին կեանք կու տայ:
- 7 Իսկ եթէ քարերու վրայ փորագրուած մահուան սպասարկութիւնը ա՛յնքան փառաւոր եղաւ, որ Իսրայէլի որդիները չէին կրնար ակնապիշ նայիլ Մովսէսի երեսին՝ անոր դէմքին պայծառութեան պատճառով, որ պիտի ոչնչանար,
- 8 ուրեմն ո՜րքան աւելի փառաւոր պիտի ըլլայ հոգիին սպասարկութիւնը.
- 9 քանի որ եթէ դատապարտութեան սպասարկութիւնը փառաւոր էր, ո՜րչափ աւելի գերազանց պիտի ըլլայ արդարութեան սպասարկութեան փառքը.
- 10 որովհետեւ ինչ որ փառաւոր եղած էր՝ ա՛լ փառք չունէր այս կապակցութեամբ, զինք գերազանցող փառքին պատճառով:
- 11 Արդարեւ եթէ այն որ պիտի ոչնչանար՝ փառաւոր էր, որչա՜փ աւելի փառաւոր պիտի ըլլայ այն՝ որ մնայուն է:
- 12 Ուրեմն, նկատելով որ ունինք այսպիսի յոյս մը, մեծ համարձակութեամբ կը վարուինք մեր խօսքին մէջ.
- 13 ո՛չ թէ ինչպէս Մովսէս, որ ծածկոց կը դնէր իր երեսին վրայ՝ որպէսզի Իսրայէլի որդիները ակնապիշ չնայէին ոչնչանալու սահմանուածին վախճանին:
- 14 Սակայն անոնց միտքերը կուրցան. որովհետեւ՝ մինչեւ այսօր՝ նոյն ծածկոցը ձգուած կը մնայ Հին Կտակարանի ընթերցումին վրայ, (ան Քրիստոսով կ՚ոչնչանայ,)
- 15 հապա մինչեւ այսօր, երբ Մովսէսի գիրքը կը կարդացուի, ծածկոցը դրուած կը մնայ անոնց սիրտին վրայ:
- 16 Բայց երբ Տէրոջ դառնան, ծածկոցը պիտի վերցուի:
- 17 Ուրեմն Տէրը այդ Հոգին է, եւ ուր Տէրոջ Հոգին կայ, հոն ազատութիւն կայ:
- 18 Իսկ մենք բոլորս, բաց երեսով Տէրոջ փառքը տեսնելով՝ որպէս թէ հայելիի մէջ, կը փոխուինք նոյն պատկերին՝ փառքէ փառք, որպէս թէ Տէրոջ Հոգիին միջոցով:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.