-
Կողոսացիներին 2
- 1 Արդարեւ կ՚ուզեմ որ գիտնաք թէ ի՛նչպէս մեծ պայքար կը մղեմ ձեզի, Լաւոդիկեցիներուն ու բոլոր անոնց համար՝ որ չեն տեսեր իմ երեսս մարմինով,
- 2 որպէսզի անոնց սիրտերը մխիթարուին՝ սիրով իրարու կցուած, եւ ըմբռնեն լման վստահութեան ամբողջ ճոխութիւնը, այսինքն գիտակցին Հայր Աստուծոյ ու Քրիստոսի խորհուրդին,
- 3 որուն մէջ պահուած են իմաստութեան եւ գիտութեան բոլոր գանձերը:
- 4 Կ՚ըսեմ ասիկա՝ որպէսզի ո՛չ մէկը խաբէ ձեզ հրապուրիչ խօսքերով.
- 5 որովհետեւ թէպէտ բացակայ եմ մարմինով, ձեզի հետ եմ հոգիով, ու կ՚ուրախանամ՝ տեսնելով ձեր կարգապահութիւնը եւ ձեր հաւատքին ամրութիւնը՝ Քրիստոսի վրայ:
- 6 Ուրեմն, ի՛նչպէս ընդունեցիք Քրիստոս Յիսուս Տէրը՝ ա՛յնպէս ընթացէք անով,
- 7 արմատացած ու շինուած անոր վրայ, եւ հաստատուած հաւատքին մէջ՝ ինչպէս սորվեցաք, ու ճոխացէ՛ք անոր մէջ շնորհակալութեամբ:
- 8 Զգուշացէ՛ք որ ո՛չ մէկը որսայ ձեզ փիլիսոփայութեամբ եւ ունայն խաբէութեամբ, մարդոց աւանդութեան ու աշխարհի սկզբունքներուն համաձայն, եւ ո՛չ թէ Քրիստոսի վարդապետութեան համաձայն.
- 9 որովհետեւ Աստուածութեան ամբողջ լիութիւնը կը բնակի անոր մէջ մարմնապէս,
- 10 ու դուք ալ ամբողջացած էք անով՝ որ գլուխն է ամէն պետութեան եւ իշխանութեան:
- 11 Անո՛վ ալ թլփատուեցաք՝ անձեռակերտ թլփատութեամբ, մերկանալով մեղքերու մարմինէն՝՝ Քրիստոսի թլփատութեամբ:
- 12 Անոր հետ թաղուեցաք մկրտութեամբ, նաեւ անով եւ անոր հետ յարութիւն առիք՝ հաւատալով Աստուծոյ ներգործութեան, որ մեռելներէն յարուցանեց զայն,
- 13 եւ ձեզի՛ ալ՝ որ ժամանակին մեռած էիք յանցանքներու մէջ ու ձեր մարմինին անթլփատութեան մէջ՝ կեանք տուաւ անոր հետ: Մեր բոլոր յանցանքները ներեց մեզի,
- 14 եւ մեզի դէմ հրամաններով եղած պարտամուրհակը՝ որ հակառակ էր մեզի՝ ջնջեց, ու մէջտեղէն վերցուց զայն՝ գամելով խաչափայտին վրայ.
- 15 եւ մերկացուց պետութիւններն ու իշխանութիւնները, եւ հանրութեան նշաւակ դարձուց՝ անով յաղթելով անոնց:
- 16 Ուրեմն ա՛լ ո՛չ մէկը թող դատէ ձեզ կերակուրի կամ խմելիքի համար, կամ տօներու, ամսագլուխներու կամ Շաբաթներու կապակցութեամբ,
- 17 որոնք գալիք բաներուն շուքն են. բայց մարմինը Քրիստոսի է:
- 18 Ո՛չ մէկը ձեզ թող զրկէ ձեր մրցանակէն՝ յօժարակամ խոնարհութեամբ ու հրեշտակներու կրօնով, միջամուխ ըլլալով չտեսած բաներուն, զուր տեղը հպարտանալով իր մարմնաւոր միտքով,
- 19 եւ չբռնելով գլուխը՝ որմէ ամբողջ մարմինը, յօդերով ու յօդակապերով հայթայթուած եւ իրարու կցուած, կ՚աճի Աստուծոյ աճումով:
- 20 Ուրեմն, եթէ դուք մեռաք Քրիստոսի հետ՝ այս աշխարհի սկզբունքներուն հանդէպ, ա՛լ ինչո՞ւ՝ աշխարհի մէջ ապրողներու նման՝ ենթակայ կ՚ըլլաք հրամաններու, ինչպէս՝
- 21 «մի՛ մերձենար, մի՛ համտեսեր, մի՛ դպչիր»,
- 22 (ասոնք՝ բոլորը գործածութեամբ սահմանուած են ապականութեան,) մարդոց պատուէրներուն ու վարդապետութիւններուն համաձայն:
- 23 Ասոնք արդարեւ իմաստութեան կերպարանք մը ունին՝ ինքնակամ կրօնով, խոնարհութեամբ եւ մարմինին չխնայելով. բայց արժանի են ո՛չ մէկ պատիւի, հապա կը ծառայեն մարմինը գոհացնելու:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.