-
Կողոսացիներին 3
- 1 Ուրեմն, եթէ յարութիւն առիք Քրիստոսի հետ, փնտռեցէ՛ք այն բաները՝ որ վերն են, ուր Քրիստոս կը բազմի՝ Աստուծոյ աջ կողմը:
- 2 Մտածեցէ՛ք վերի բաներուն մասին, ո՛չ թէ երկրի վրայ եղող բաներուն մասին.
- 3 որովհետեւ դուք մեռաք, ու ձեր կեանքը պահուած է Քրիստոսի հետ՝ Աստուծոյ մէջ:
- 4 Երբ Քրիստոս՝ մեր կեանքը՝ երեւնայ, այն ատեն դո՛ւք ալ փառքով պիտի երեւնաք՝ անոր հետ:
- 5 Ուրեմն մեռցուցէ՛ք ձեր երկրաւոր անդամները.- պոռնկութիւնը, անմաքրութիւնը, անսանձ կիրքը, չար ցանկութիւնը եւ ագահութիւնը, որ կռապաշտութիւն է:
- 6 Ասո՛նց համար Աստուծոյ բարկութիւնը կու գայ անհնազանդութեան որդիներուն վրայ,
- 7 որոնց մէջ դո՛ւք ալ ժամանակին կ՚ընթանայիք, երբ կ՚ապրէիք անոնց մէջ:
- 8 Բայց հիմա դո՛ւք ալ թօթափեցէ՛ք սա՛ ամէնը.- բարկութիւնը, զայրոյթը, չարամտութիւնը, հայհոյութիւնը, լիրբ խօսքերը՝ ձեր բերանէն:
- 9 Մի՛ ստէք իրարու. հանեցէ՛ք ձեր վրայէն հին մարդը՝ իր գործերով,
- 10 ու հագէ՛ք այն նորը, որ նորոգուած է գիտակցութեամբ՝ իր Արարիչին պատկերին համաձայն,
- 11 եւ որուն մէջ ո՛չ Յոյն կայ, ո՛չ ալ Հրեայ, թլփատութիւն կամ անթլփատութիւն, օտար, Սկիւթացի, ստրուկ կամ ազատ. հապա Քրիստոս է ամէն ինչ, եւ բոլորին մէջ:
- 12 Ուրեմն, որպէս Աստուծոյ ընտրեալներ՝ սուրբ ու սիրելի, հագէ՛ք գութը, կարեկցութիւնը, քաղցրութիւնը, խոնարհութիւնը, հեզութիւնը, համբերատարութիւնը,
- 13 հանդուրժելով իրարու եւ ներելով իրարու՝ եթէ մէկը տրտունջ մը ունենայ միւսին դէմ. ինչպէս Քրիստոս ներեց ձեզի, նոյնպէս ալ դո՛ւք ներեցէք:
- 14 Եւ այս բոլոր բաներուն վրայ՝ հագէ՛ք սէրը, որ կատարելութեան կապն է:
- 15 Ձեր սիրտերուն մէջ թող հովանաւորէ Աստուծոյ խաղաղութիւնը, որուն ալ կանչուեցաք՝ մէկ մարմինով, ու շնորհակա՛լ եղէք:
- 16 Քրիստոսի խօսքը ճոխութեա՛մբ թող բնակի ձեր մէջ, որպէսզի ամբողջ իմաստութեամբ սորվեցնէք իրարու եւ խրատէք զիրար՝ սաղմոսներով, օրհներգերով ու հոգեւոր երգերով, շնորհակալութեամբ երգելով Աստուծոյ՝ ձեր սիրտերուն մէջ:
- 17 Եւ ամէն ինչ որ կ՚ընէք, թէ՛ խօսքով եւ թէ գործով, ըրէ՛ք Տէր Յիսուսի անունով, շնորհակալ ըլլալով Աստուծմէ ու Հօրմէն՝ անոր միջոցով:
- 18 Կինե՛ր, հպատակեցէ՛ք ձեր ամուսիններուն, ինչպէս կը պատշաճի Տէրոջմով:
- 19 Ամուսիննե՛ր, սիրեցէ՛ք ձեր կիները եւ մի՛ դառնանաք անոնց դէմ:
- 20 Զաւակնե՛ր, հնազանդեցէ՛ք ձեր ծնողներուն ամէն բանի մէջ, որովհետեւ ա՛յդ է Տէրոջ հաճելին:
- 21 Հայրե՛ր, մի՛ գրգռէք ձեր զաւակները, որպէսզի չվհատին:
- 22 Ստրուկնե՛ր, հնազանդեցէ՛ք ձեր մարմնաւոր տէրերուն ամէն բանի մէջ. ո՛չ թէ աչքի առջեւ ծառայելով՝ մարդահաճոներու պէս, հապա՝ պարզամտութեամբ, Տէրոջմէ՛ն վախնալով:
- 23 Ի՛նչ որ կ՚ընէք՝ սրտա՛նց ըրէք, որպէս թէ Տէրոջ եւ ո՛չ թէ մարդոց,
- 24 գիտնալով թէ Տէրոջմէ՛ն պիտի ստանաք ժառանգութեան հատուցումը, որովհետեւ Տէր Քրիստոսի՛ կը ծառայէք:
- 25 Բայց անիրաւը պիտի ստանայ իր անիրաւութեան պատիժը, եւ աչառութիւն չկայ:
-
-
World English Bible (web)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.