-
Մատթեայիս 3
- 1 Այդ օրերը Յովհաննէս Մկրտիչը եկաւ, Հրէաստանի անապատին մէջ քարոզելով
- 2 եւ ըսելով. «Ապաշխարեցէ՛ք, որովհետեւ երկինքի թագաւորութիւնը մօտեցած է»:
- 3 Ա՛յս է ա՛ն, որուն մասին Եսայի մարգարէն խօսեցաւ՝ ըսելով. «Անապատին մէջ գոչողին ձայնը. “Պատրաստեցէ՛ք Տէրոջ ճամբան, շտկեցէ՛ք անոր շաւիղները”»:
- 4 Յովհաննէսի հագուստը ուղտի մազէ էր, իր մէջքին շուրջ՝ կաշիէ գօտի ունէր, եւ իր կերակուրը՝ մարախ ու վայրի մեղր էր:
- 5 Այն ատեն Երուսաղէմէն, ամբողջ Հրէաստանէն եւ Յորդանանի ամբողջ շրջակայքէն կ՚երթային իրեն,
- 6 կը մկրտուէին իրմէ՝ Յորդանանի մէջ, ու կը խոստովանէին իրենց մեղքերը:
- 7 Երբ տեսաւ Փարիսեցիներէն եւ Սադուկեցիներէն շատեր՝ որ եկած էին իր մկրտութեան, ըսաւ. «Իժերո՛ւ ծնունդներ, ո՞վ իմացուց ձեզի՝ խուսափիլ գալիք բարկութենէն:
- 8 Ուրեմն ապաշխարութեան արժանավայել պտո՛ւղ բերէք.
- 9 ու մի՛ մտածէք ձեր մէջ ըսել. “Մենք Աբրահա՛մը ունինք իբր հայր”. որովհետեւ կը յայտարարեմ ձեզի թէ Աստուած կարող է այս քարերէ՛ն հանել Աբրահամի զաւակներ:
- 10 Կացինը արդէն իսկ դրուած է ծառերու արմատին քով. ուրեմն ամէն ծառ որ լաւ պտուղ չի բերեր, կը կտրուի ու կրակը կը նետուի:
- 11 Արդարեւ ես կը մկրտեմ ձեզ ջուրով՝ ապաշխարութեան համար, բայց ա՛ն որ կու գայ իմ ետեւէս՝ ինձմէ հզօր է, ու ես արժանի չեմ անոր կօշիկները կրելու. անիկա՛ պիտի մկրտէ ձեզ Սուրբ Հոգիով ու կրակով:
- 12 Անոր հեծանոցը իր ձեռքն է. իր կալը պիտի մաքրէ եւ իր ցորենը պիտի ժողվէ ամբարը, իսկ յարդը պիտի այրէ անշէջ կրակով»:
- 13 Այն ատեն Յիսուս եկաւ Գալիլեայէն Յորդանան՝ Յովհաննէսի, որպէսզի մկրտուի անկէ:
- 14 Յովհաննէս կ՚արգիլէր զայն ու կ՚ըսէր. «Ե՛ս պէտք է որ մկրտուիմ քեզմէ, ու դո՞ւն կու գաս ինծի»:
- 15 Յիսուս պատասխանեց անոր «Թո՛յլ տուր հիմա, որովհետեւ ա՛յսպէս կը պատշաճի մեզի, որ գործադրենք արդարութիւնը իր ամբողջութեամբ»: Այն ատեն թոյլ տուաւ անոր:
- 16 Երբ Յիսուս մկրտուեցաւ, իսկոյն դուրս ելաւ ջուրէն, եւ ահա՛ երկինքը բացուեցաւ ու տեսաւ Աստուծոյ Հոգին, որ աղաւնիի պէս կ՚իջնէր ու կու գար իր վրայ:
- 17 Եւ ահա՛ ձայն մը եկաւ երկինքէն՝ որ կ՚ըսէր. «Ա՛յս է իմ սիրելի Որդիս՝ որուն հաճեցայ»:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.