-
Յովհաննէս 17
- 1 Երբ Յիսուս խօսեցաւ ասոնք, բարձրացուց իր աչքերը դէպի երկինք եւ ըսաւ. «Հա՛յր, ժամը հասած է. փառաւորէ՛ քու Որդիդ, որպէսզի քու Որդիդ ալ փառաւորէ քեզ,
- 2 քանի իշխանութիւն տուիր իրեն ամէն մարմինի վրայ, որ տայ յաւիտենական կեանքը բոլոր անոնց՝ որ տուիր իրեն:
- 3 Եւ սա՛ է յաւիտենական կեանքը.- ճանչնալ քեզ՝ միմիայն ճշմարիտ Աստուածը, ու Յիսուս Քրիստոսը՝ որ դուն ղրկեցիր:
- 4 Ես փառաւորեցի քեզ երկրի վրայ. աւարտեցի այն գործը՝ որ տուիր ինծի ընելու:
- 5 Եւ հիմա, Հա՜յր, փառաւորէ՛ զիս քու քովդ այն փառքով՝ որ ունէի քովդ աշխարհի ըլլալէն առաջ:
- 6 Բացայայտեցի քու անունդ այն մարդոց՝ որ տուիր ինծի աշխարհէն: Քուկդ էին՝ եւ ինծի տուիր զանոնք, ու պահեցին քու խօսքդ:
- 7 Հիմա գիտցան թէ ամէն ինչ որ տուիր ինծի՝ քեզմէ՛ է.
- 8 որովհետեւ այն խօսքերը որ տուիր ինծի՝ ես տուի անոնց, անոնք ալ ընդունեցին եւ ճշմա՛րտապէս գիտցան թէ ես քեզմէ՛ ելայ, ու հաւատացին թէ դո՛ւն ղրկեցիր զիս:
- 9 Ես կը թախանձեմ անո՛նց համար. ո՛չ թէ կը թախանձեմ աշխարհին համար, այլ անոնց համար՝ որ դուն տուիր ինծի, որովհետեւ անոնք քուկդ են:
- 10 Եւ ամէն ինչ որ իմս է՝ քո՛ւկդ է, եւ ինչ որ քուկդ է՝ ի՛մս է, ու ես փառաւորուած եմ անոնցմով:
- 11 Ա՛լ ես աշխարհի մէջ չեմ. բայց անոնք աշխարհի մէջ են, ու ես կու գամ քեզի: Սո՜ւրբ Հայր, պահէ՛ քու անունովդ անոնք՝ որ դուն տուիր ինծի, որպէսզի մէ՛կ ըլլան՝ ինչպէս մենք մէկ ենք:
- 12 Մինչ անոնց հետ էի աշխարհի մէջ, զանոնք կը պահէի քու անունովդ: Անոնք որ դուն տուիր ինծի՝ ես պահեցի, եւ անոնցմէ ո՛չ մէկը կորսուեցաւ, բայց միայն՝ այն կորուստի որդին, որպէսզի գրուածը իրագործուի:
- 13 Ա՛լ հիմա կու գամ քեզի, եւ այս բաները կը խօսիմ աշխարհի մէջ, որպէսզի իմ ուրախութիւնս լման ըլլայ իրենց մէջ:
- 14 Քու խօսքդ տուի անոնց, եւ աշխարհը ատեց զանոնք՝ որովհետեւ աշխարհէն չեն, ինչպէս ես աշխարհէն չեմ:
- 15 Չեմ թախանձեր որ վերցնես զանոնք աշխարհէն, հապա՝ որ պահես զանոնք չարէն:
- 16 Անոնք աշխարհէն չեն, ինչպէս ես աշխարհէն չեմ:
- 17 Սրբացո՛ւր զանոնք քու ճշմարտութեամբդ. քու խօ՛սքդ ճշմարտութիւն է:
- 18 Ինչպէս դուն աշխարհ ղրկեցիր զիս, ես ալ աշխարհ ղրկեցի զանոնք:
- 19 Անոնց համար ես զիս կը սրբացնեմ, որպէսզի իրենք ալ սրբացած ըլլան ճշմարտութեամբ:
- 20 Բայց կը թախանձեմ ո՛չ միայն ասոնց համար, այլ նաեւ անոնց համար՝ որ պիտի հաւատան ինծի իրենց խօսքով:
- 21 Որպէսզի բոլորն ալ մէ՛կ ըլլան, ինչպէս դուն՝ Հա՜յր՝ իմ մէջս, ու ես՝ քու մէջդ. որ անո՛նք ալ մէկ ըլլան մեր մէջ, որպէսզի աշխարհը հաւատայ թէ դո՛ւն ղրկեցիր զիս:
- 22 Այն փառքը՝ որ դուն տուիր ինծի, ես տուի անոնց, որպէսզի մէկ ըլլան՝ ինչպէս մենք մէկ ենք.
- 23 (ես՝ անոնց մէջ, ու դուն՝ իմ մէջս.) որպէսզի իրենք կատարելապէս մէկ ըլլան, եւ աշխարհը գիտնայ թէ դո՛ւն ղրկեցիր զիս, ու սիրեցիր զանոնք՝ ինչպէս սիրեցիր զիս:
- 24 Հա՜յր, անոնք որ տուիր ինծի, կ՚ուզեմ որ իրենք ալ ըլլան ինծի հետ՝ ո՛ւր որ ես եմ, որպէսզի տեսնեն իմ փառքս՝ որ տուիր ինծի. որովհետեւ դուն սիրեցիր զիս աշխարհի հիմնադրութենէն առաջ:
- 25 Արդա՜ր Հայր, աշխարհը չճանչցաւ քեզ. բայց ես ճանչցայ քեզ, եւ ասոնք գիտցան թէ դո՛ւն ղրկեցիր զիս:
- 26 Քու անունդ ճանչցուցի անոնց, ու պիտի ճանչցնեմ. որպէսզի այն սէրը՝ որով դուն սիրեցիր զիս՝ ըլլայ անոնց մէջ, ու ե՛ս ալ անոնց մէջ»:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.