-
1 Յովհաննէս 2
- 1 Որդեակնե՛րս, կը գրեմ ձեզի այս բաները՝ որպէսզի չմեղանչէք. իսկ եթէ մէկը մեղանչէ, Հօրը քով ունինք Բարեխօս մը՝ Յիսուս Քրիստոս արդարը:
- 2 Ա՛ն է մեր մեղքերուն քաւութիւնը. եւ ո՛չ միայն մեր, այլ նաեւ ամբողջ աշխարհի մեղքերուն:
- 3 Եթէ պահենք անոր պատուիրանները, ասո՛վ կը գիտնանք թէ կը ճանչնանք զայն:
- 4 Ո՛վ որ կ՚ըսէ. «Ես կը ճանչնամ զայն», բայց չի պահեր անոր պատուիրանները, ստախօս է, եւ իր մէջ ճշմարտութիւն չկայ:
- 5 Բայց ո՛վ որ կը պահէ անոր խօսքը, Աստուծոյ սէրը ի՛րապէս կատարեալ է իր մէջ. ասո՛վ կը գիտնանք թէ անոր մէջ ենք:
- 6 Ո՛վ որ կ՚ըսէ թէ կը բնակի անոր մէջ, պարտաւոր է ընթանալ ա՛յնպէս՝ ինչպէս ա՛ն ընթացաւ:
- 7 Եղբայրնե՛ր, կը գրեմ ձեզի ո՛չ թէ նոր պատուիրան մը, հապա հին պատուիրան մը՝ որ սկիզբէն ունէիք: Հին պատուիրանը այն խօսքն է՝ որ դուք սկիզբէն լսեցիք:
- 8 Դարձեալ՝ կը գրեմ ձեզի նոր պատուիրան մը, որ ճշմարիտ է անոր մէջ եւ ձեր մէջ. որովհետեւ խաւարը կ՚անցնի ու ճշմարիտ լոյսը արդէն կը փայլի:
- 9 Ա՛ն որ կ՚ըսէ թէ լոյսի մէջ է եւ կ՚ատէ իր եղբայրը, տակաւին խաւարի մէջ է:
- 10 Ա՛ն որ կը սիրէ իր եղբայրը, կը բնակի լոյսի մէջ, ու գայթակղութիւն չկայ իր մէջ:
- 11 Բայց ա՛ն որ կ՚ատէ իր եղբայրը՝ խաւարի մէջ է, խաւարի մէջ կը քալէ եւ չի գիտեր թէ ո՛ւր կ՚երթայ, որովհետեւ խաւարը կուրցուցած է իր աչքերը:
- 12 Կը գրեմ ձեզի, որդեակնե՛ր, որովհետեւ ձեր մեղքերը ներուած են ձեզի՝ անոր անունին համար:
- 13 Կը գրեմ ձեզի, հայրե՛ր, որովհետեւ դուք ճանչցաք ա՛ն՝ որ սկիզբէն է: Կը գրեմ ձեզի, երիտասարդնե՛ր, որովհետեւ դուք յաղթեցիք Չարին:
- 14 Գրեցի ձեզի, զաւակնե՛ր, որովհետեւ դուք ճանչցաք Հայրը: Գրեցի ձեզի, հայրե՛ր, որովհետեւ դուք ճանչցաք ա՛ն՝ որ սկիզբէն է: Գրեցի ձեզի, երիտասարդնե՛ր, որովհետեւ դուք ուժեղ էք, եւ Աստուծոյ խօսքը կը բնակի ձեր մէջ, ու յաղթեցիք Չարին:
- 15 Մի՛ սիրէք աշխարհը, ո՛չ ալ ինչ որ աշխարհի մէջ է:
- 16 Եթէ մէկը կը սիրէ աշխարհը, Հօրը սէրը չկայ իր մէջ. որովհետեւ ամէն ինչ որ աշխարհի մէջ է՝ մարմինի ցանկութիւնը, աչքերու ցանկութիւնը եւ այս կեանքին ամբարտաւանութիւնը՝ Հօրմէն չէ, հապա այս աշխարհէն է:
- 17 Աշխա՛րհն ալ կ՚անցնի, անոր ցանկութիւնն ալ. բայց ա՛ն որ կը գործադրէ Աստուծոյ կամքը՝ կը մնայ յաւիտեան:
- 18 Զաւակնե՛ր, վերջին ժամն է. եւ ինչպէս լսեցիք թէ Նեռը պիտի գայ, արդէ՛ն շատ նեռեր կան. ատկէ կը գիտնանք թէ վերջին ժամն է:
- 19 Անոնք մեր մէջէն ելան, բայց մեզմէ չէին. որովհետեւ եթէ ըլլային մեզմէ, կը մնային մեզի հետ: Բայց մեզմէ ելան, որպէսզի բացայայտուի թէ անոնք բոլորն ալ մեզմէ չէին:
- 20 Սակայն դուք օծութիւն ունիք Սուրբէն, ու գիտէք ամէն բան:
- 21 Չգրեցի ձեզի՝ որպէս թէ չէք գիտեր ճշմարտութիւնը, հապա՝ որովհետեւ գիտէ՛ք զայն, եւ քանի որ սուտը ճշմարտութենէն չէ:
- 22 Ո՞վ է ստախօսը, եթէ ոչ ա՛ն՝ որ կ՚ուրանայ թէ Յիսուս՝ Քրիստո՛սն է. նեռը ա՛ն է՝ որ կ՚ուրանայ Հայրն ու Որդին:
- 23 Ո՛վ որ կ՚ուրանայ Որդին, անիկա Հա՛յրն ալ չունի. (բայց ա՛ն որ կը դաւանի Որդին, անիկա Հա՛յրն ալ ունի:)
- 24 Ուրեմն ի՛նչ որ լսեցիք սկիզբէն՝ թող բնակի ձեր մէջ. եթէ ձեր մէջ բնակի ի՛նչ որ սկիզբէն լսեցիք, դո՛ւք ալ պիտի բնակիք Որդիին մէջ ու Հօրը մէջ:
- 25 Եւ սա՛ է այն խոստումը՝ որ ինք տուաւ ձեզի, այսինքն՝ յաւիտենական կեանքը:
- 26 Գրեցի ձեզի այս բաները՝ ձեզ մոլորեցնողներուն համար:
- 27 Այն օծութիւնը որ ստացաք իրմէ՝ կը բնակի ձեր մէջ. ուստի պէտք չկայ որ մէկը սորվեցնէ ձեզի: Իսկ քանի որ այդ նոյն օծութիւնը կը սորվեցնէ ձեզի ամէն բան, ու ճշմարիտ է եւ ո՛չ թէ սուտ, ի՛ր մէջ բնակեցէք՝ ի՛նչպէս ան սորվեցուց ձեզի:
- 28 Ուրեմն հիմա, որդեակնե՛ր, բնակեցէ՛ք իր մէջ, որպէսզի երբ ինք երեւնայ՝ համարձակութիւն ունենանք, ու չամչնանք իրմէ իր գալուստին ատենը:
- 29 Եթէ գիտէք թէ ինք արդար է, կ՚ըմբռնէք թէ ո՛վ որ արդարութիւն կը գործէ՝ իրմէ ծնած է:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Calo
- Chamorro
- Cherokee
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dari
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- English and Klingon.
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Japanese
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malagasy
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Mongolian
- Myanmar Burmse
- Ndebele
- Norwegian bokmal
- Norwegian nynorsk
- Pohnpeian
- Polish
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Serbian
- Shona
- Slavonic Elizabeth
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Tausug
- Thai
- Tok Pisin
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.